Առնվազն 6 մարդ զոհվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Քինշասայում ՄԱԿ-ի ինքնաթիռի կործանման պատճառով: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Ինքնաթիռը կործանվել է երկուշաբթի օրը` օրվա երկրորդ կեսին, վայրէջք կատարելիս:
Կործանման վայրում այս պահին ընթանում են փրկարարաորոնողական աշխատանքներ, սակայն, այլ մանրամասներ հայտնի չեն. թե հստակ որքան մարդ է եղել ինքնաթիռում, ինչ տիպի ինքնաթիռ է կործանվել և որոնք են եղել կործանման պատճառները: