Կիրակի օրը ազդեցիկ «օրենքով գող» Ասլան Ուսոյանի հուղարկավորությունն է կայացել։ 76-ամյա հանցագործը սպանվել է հունվարի 16-ին։ Նրա մտերիմների խոսքերով՝ այդ տարեց մարդուն հանգիստ չէին տալիս՝ ընկերներն անընդհատ խնդրում էին լուծել այս կամ այն խնդիրը, իսկ թշնամիները մահափորձ էին կատարում նրան դեմ, նրան նույնիսկ չթողեցին թաղել հայրենի Վրաստանում, ինչպես ինքն էր կամեցել։
Մոսկվայի Խովանսկոյե գերզմանատանը թաղման ժամանակ շրջակայքում համազգեստով ոստիկաններ չեն նկատվել։ Չնայած մուտքը արգելված է եղել օտարներին, թաղումը բավական ճոխ է եղել, ինչպես պահանջվում է այդպիսի մարդկանց համար։ Առաջացել են խցանումներ, արգելվել է նկարահանումները, նկատելու դեպքում լրագրողներից վերցվել են կրիչները։
Ոսոյանին թաղել են եզդիական ավանդույթով։ ԱՊՀ երկրներից ժամանել էին գողական աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Նրանք բազում ծաղկեպսակներ էին բերել։
“Ъ”-ի խոսքերով՝ չի բացառվում, որ Վրաստանի քաղաքական կոնյունկտուրայի փոխոխությունից հետո Ուսոյանի աճյունը տեղափոխվի Թբիլիսի։










































