Բռնցքամարտի միջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Քելի Պավլիկը հայտարարել է իր սպորտային կարիերան ավարտելու մասին: Այս մասին տեղեկացնում է ESPN-ը:
Պատճառն այն է, որ 31-ամյա բռնցքամարտիկն առողջական խնդիրներ ունի: Պավլիկի որոշումն անսպասելի էր, քանի որ հունվարի 26-ին նախատեսվում էր մենամարտ անցկացնել սուպերմիջին քաշային կարգի աշխարհի անպարտելի չեմպիոն Անդրե Ուորդի հետ:Ավելի ուշ մենամարտի անցկացման օրը փոխվեց(մարտի 2), իսկ ավելի ուշ Ուորդը վնասվածքի պատճառով չեղյալ հայտարարեց մենամարտը:
Պավլիկը դարձել է բռնցքամարտի միջին քաշային կարգի WBC և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն: Պրոֆեսիոնալ ռինգում նա 42 մենամարտ է անցկացրել՝ տանելով 40 հաղթանակ(34-ը՝ նոկաուտով) և կրելով երկու պարտություն:






































