Աշխարհին հայտնի իտալացի տենոր Պլասիդո Դոմինգոն ծնվել է 1941-ի հունվարի 21-ին` Մադրիդում, երգիչների ընտանիքում: 8 տարեկանում Դոմինգոն սկսել է իր ելույթները որպես դաշնակահար, հետո լրջորեն զբաղվել երգով: 1950-ին Դոմինգոյի ընտանիքը տեղափոխվել է Մեխիկո: Այնտեղ Դոմինգոն սկսել է սովորել Ազգային կոնսերվատորիայում:
16 տարեկանից նա սկսել է ելույթ ունենալ իր ծնողների թատերական խմբում` որպես երգիչ և դիրիժոր: 1959-ին Ազգային օպերան նրա հետ պայմանագիր է կնքել: Այնուհետև Դոմինգոն դարձել է Դալլասի օպերային թատրոնի մենակատար, որից հետո 3 սեզոն երգել է Թել Ավիվում:
Դոմինգոն լայն ճանաչում է ձեռք բերել 60-ականների երկրորդ կեսին, երբ սկսել է ելույթ ունենալ Նյու Յորքի քաղաքային օպերային թատրոնի բեմերում, «Մետրոպոլիտեն»-ում»: 1968-ից Դոմինգոն երգում է «Լա Սկալա» թատրոնում:
Որպես դիրիժոր` Դոմինգոն առաջին անգամ հանդես է եկել 1973-ին` Նյու Յորք Սիթիում: Նա զբաղվում է նաև ռեժիսորությամբ` նրա մասնակցությամբ ստեղծվել է «Տրավիատա» ֆիլմը:
Իր կյանքի ընթացքում Դոմինգոն բազում մրցանակների է արժանացել:











































