Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս Կանը սպասուհի Նաֆիսանու Դիալոյին, որպես փոխհատուցում, վճարել է 1.5 մլն դոլար: Այդ գումարի 30 տոկոսը Դիալոն վճարել է իր փաստաբաններին: Այս մասին հաղորդում է Le Journal du Dimanche ֆրանսիական թերթը:
2011 թ. Դիալոն Ստրոս Կանին մեղադրեց բռնաբարության փորձի մեջ, որից հետո նրա դեմ դատական գործ հարուցեց: ԱՄՀ նախագահը չխոստովանեց իր մեղքը, սակայն ստիպված եղավ լքել իր պաշտոնը միջազգային սկանդալի պատճառով: Ավելի ուշ գործը փակվեց Դիալոյի հանդեպ անվստահության պատճառով:
Դրանից հետ Դիալոյի փաստաբանները դիմեցին քաղաքացիական դատարան՝ պահանջելով նյութական փոխհատուցում: Հայցի լսումները սկսվեցին 2012 թ. մարտին: Սթրոսս-Կանն էլ իր հերթին դատի տվեց սպասուհուն՝ նրան մեղադրելով իր քաղաքական կարիերայի անկման մեջ: Նոյեմբերին հայտնի դարձավ, որ կողմերը պայմանավորվել են հարցը լուծել ոչ դատական կարգով:










































