Դեռ հրավեր չեմ ստացել, բայց եթե ստանամ՝ կմասնակցեմ: Ճիշտ է, կարծում եմ՝ երգարվեստը քաղաքականության հետ խառնել պետք չէ, բայց երբ հրավերներ եմ ստանում տարբեր տեղերից, ես երբեք չեմ մերժում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց երգչուհի Սոնա Շահգելդյանը. «Ես խտրականություն չեմ դնում, բոլորի համար պատրաստ եմ երգել՝ բնականաբար գումարով»:
Երգչուհին նաև նշեց, որ նախընտրած թեկնածու չունի, որովհետև չի սիրում խորանալ քաղաքականության մեջ. «Ես երգով եմ զբաղվում, քաղաքականությունն ինձ չի հետաքրքրում, և երգել որևէ թեկնածուի քարոզարշավին՝ դեռ ոչինչ չի նշանակում: Առաջարկ ստանալու դեպքում, բնականաբար մի լավ կմտածեմ և հետո իմ համաձայնությունը կտամ»:




































