Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 23-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Չելսի»-ն 2:1 հաշվով առավելության հասավ «Արսենալ»-ի նկատմամբ:
Վենգերի սաները տապալեցին առաջին խաղակեսը: «Զինագործներ»-ը հակառակորդին զիջում էին 2:0 հաշվով, բացի այդ, «Չելսի»-ն խաղային հսկայական առավելություն ուներ: Երկրորդ խաղակեսում «Արսենալ»-ը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չհաջողվեց:
«Չելսի» – «Արսենալ»` 2:1
1:0 Մատա (6′), 2:0 Լեմպարդ (16′, 11մ), 2:1 Ուոլքոթ (58′)






































