Daily Mirror-ը տեղեկացնում է, որ անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի ու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Կառլոս Տևեսը հրաժարվել է նոր պայմանագիր ստորագրել մանչեսթերյան ակումբի հետ:
Անգլիական կողմն առաջարկել է մինչև 2016 թվականը գործող պայմանագիր ստորագրել, բայց Տևեսը հրաժարվել է, քանի որ ցանկանում է 2014 թվականին վերադառնալ «Բոկա Խունիորս»:









































