Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Հնչակյանները հիշեցնում են` ձուկը գլխից է հոտում

Պարոնայք իշխանավորներ, բավական է կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ բանտերը լցնեք միջին օղակի ոստիկաններով, բժիշկներով և մանր չինովնիկներով:

Ամենյան հավանականությամբ մամուլից շուտով կտեղեկանանք,որ Սոցիալական ապահովության պետական ծառայության ոլորտից , ձերբակալվել է հերթական չինովնիկը, քանզի Ձեր իսկ մատուցած տվյալներով, այնտեղ տարիներ շարունակ շուրջ 58 000 «մեռած հոգի» ամեն ամիս կենսաթոշակ է ստացել, երկրին հասցնելով միլիոնավոր դոլարների վնաս: Չնայած այս ծանրագույն հանցագործությանը, վերոհիշյալ կառույցի ղեկավարը, Հանրապետական կուսակցության կառկառուն դեմքերից մեկը՞ պարոն Չիչիկով-Խաչիկյանը մինչ օրս ազատության մեջ է:

Մենք հասկանում ենք, որ «մեռած հոգիները» ոչ միայն խողովակ են հանդիսացել հանրության գումարները շորթելու, այլև Դուք և ձեր խամաճիկները այս հոծ բազմությանը օգտագործել եք նաև ընտրակեղծիքներ ապահովելու համար: Այսպիսով, մեկ գնդակով մեկից երկու նապաստակ եք որսացել:

Հանրությանը հայտնի է նաև առողջապահության բնագավառում մոտ մեկ մլրդ դրամի հասնող չարաշահումների փաստը, իհարկե սա այն նվազագույնն է, որը արձանագրվել է: Լիարժեք ստուգման պայմաններում այն տասնապատիկ ավելի կլիներ:

Այստեղ հայտնաբերված փաստերը կոծկելու, հասարակությանը շփոթության մեջ գցելու նպատակով, վերջերս երկու տարեց բժշկուհու 30 հազար դրամ վերցնելու կասկածանքով բանտախուց նետեցիք, չսպասելով դատաքննության արդյունքներին, իսկ պարոն Քուշկյանը առ այսօր պաշտոնավարում է: Հիրավի, ձու գողացողին պատժում են, միլիոներ թալանողին հարգալից վերաբերվում:

ՍԴՀԿ Կենտրոնական վարչությունը փաստում է՝ բավական է, շարքային մասնագետներին բանտերը նետելով, կոռուպցիայի դեմ պայքարի պատրանք ստեղծեք: Ժողովրդի համբերությունը սահման ունի:

Հանրապետությունում ծանր սոցիալական վիճակ է տիրում, հասարակության ցասումը կանխելու լավագույն ձևերից մեկն ել խոշոր կոռուպցիոներների հայտնաբերումն է և դատապարտումը:

Ինչպես Ձեզ հայտնի է՝ ձուկը գլխից է հոտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում