Հնդկաստանի իշխող կուսակցության՝ Հնդկական ազգային կոնգրեսի առաջնորդ Սոնյա Գանդիի որդին՝ Ռահուլ Գանդին, շաբաթ երեկոյան պաշտոնապես նշանակվել է կուսակցության փոխնախագահի պաշտոնում: Այս մասին հայտարարել է RIA Novosti-ն:
«Ես վիթխարի փորձ ունեմ, սա մեծ կուսակցություն է, մենք կարող ենք փոխել այս երկիրը»,- հայտարարել է Ռահուլ Գանդին:
Նրա նշանակման մասին որոշումն ընդունվել է կուսակցության աշխատանքային հանձնաժողովի կողմից՝ Ջայփուր քաղաքում երկօրյա հանդիպման արդյունքում:
Կոնգրեսի փոխնախագահի պաշտոնում Ռահուլի առաջադրման առաջարկը պաշտոնապես արել է Պաշտպանության նախարար Ա.Կ. Էնթոնին:
41-ամյա Ռահուլի նշանակումը նպատակ ունի Կոնգրեսը մոտեցնել երիտասարդությանը, հատկապես դեկտեմբերին Նյու Դելիում՝ ավտոբուսում ուսանողուհու բռնաբարության և մահվան դեպքի պատճառով ծայր առած զանգվածային բողոքի ցույցերից հետո:
Ռահուլ Գանդին Հնդկաստանի նախկին վարչապետ Ռաջիվ Գանդիի և Կոնգրեսի ներկայիս առաջանորդ Սոնյա Գանդիի 6-րդ որդին է:
Ռահուլը քաղաքականության մեջ է 2004 թվականից, իսկ 2007 թվականից նա գլխավորել է Կոնգրեսի հիմնական ղեկավար մարմինը՝ Համահնդկական հանձնաժողովը: Նա ղեկավարել է նաև կոնգրեսի երիտասարադական թևի գործունեությունը:








































