Ավելի քան 20 հազար մարդ մասնակցություն է ունեցել Իռլանդիայի մայրաքաղաքում կայացած ցույցին՝ բողոքարկելով հղիության արհեստական ընդհատման մասին օրենքը մեղմացնելու կառավարության նախագծի դեմ, հաղորդում է BBC-ն:
Ներկայումս հղիության արհեստական ընդհատումներն արգելված են՝ բացի այն հազվադեպ դեպքերից, երբ նշանակալից վտանգ է սպառնում մոր կյանքին:
Կառավարությունը հայտարարում է, որ կկիրառի նոր օրենք, որն այս դեպքում կպարզաբանի իրավիճակը և կցրի ներկա անորոշությունը:
Հիշեցնենք, որ 2012թ. հոկտեմբերին Իռլանդիայում հղիության արհեստական ընդհատումից մահացավ երիտասարդ մի կին՝ այն բանից հետո, երբ բժիշկներն արգելել էին նրան այդ քայլին դիմել:









































