Ին Ամենասում գազային համալիրի վրա ահաբեկիչների հարձակման հետևանքով առնվազն 23 պատանդ է զոհվել: Այս մասին հաղորդել է Ալժիրի ՆԳՆ-ն:
Զինվորական հատուկ ծառայությունների և ոստիկանության հատուկ օպերացիան ավարտվել է 32 ահաբեկիչների ոչնչացմամբ, ովքեր մինչև մահանալը հասցրել էին մահապատժի ենթարկել պատանդներին:
Սակայն հաջողվել է ազատ արձակել 685 ալժիրցիների և այլ երկրների 107 քաղաքացիների:
Ահաբեկիչներից առգրավվել է մեծ թվով զենքի պաշար:
Իշխանությունները չեն մանրամասնել, թե սպանված պատանդներից քանիսն էին օտարերկրացի: Զինվորականների շրջանում կորուստների մասին ևս չի հաղորդվում:





































