Բլոգների հայտնի կայքի` LiveJournal-ի սերվերները ենթարկվել են DDoS հաքերական հարձակման,- Gazeta.ru կայքին է հայտնել Ռուսաստանում ընկերության ղեկավար Սվետլանա Իվաննիկովան:
«Մենք հաստատում ենք, որ ներկա պահին էլ մեր սերվերները ենթարկվում են DDoS հաքերական հարձակման: Ադմինիստրատորները հիմա պարզում են հարձակման թիրախների հասցեներն ու գտնվելու վայրը, մենք տեղյակ ենք այդ խնդրին»,- ասել է Իվաննիկովան:
Անցյալ հինգշաբթի կայքը նույնպես ենթարկվել էր հարձակման և յոթ ժամ անհասանելի էր եղել, սակայն հարձակումն ավելի երկար է տևել:
«Հարձակման դեմ պայքարելու ժամանակահատվածում մենք կարողացել ենք համակարգել այն, առանձնացնել վտանգավոր թրաֆիկը նորմալից, որը արդյունքում հնարավորություն տվեց մեզ մասնակիորեն կանխել այն և վերականգնել համակարգի աշխատունակությունը»,- բացատրել է հաքերների դեմ պայքարի և ապրանքատեսակների զարգացման SUP ընկերության տնօրեն Իլյա Դրոնովը:
Ռուսաստանի ամենահայտնի բլոգեր, լրագրող և ցանցային հարձակումների մասնագետ Անտոն Նոսիկը, իր «Սնոբ» կայքում խոսելով DDoS հարձակման մասին, հիշատակել է «Наши» շարժումը:









































