Սառեցված ձկների շուկայում «Մալիկա» ընկերությունը հարկերից խուսափելու համար ամիսներ առաջ սննկացման գործընթաց է սկսել՝ նախկին ընկերության փոխարեն բացելով «Մոկոնատ» ընկերությունը: Դատախազությունը հայտնաբերել է, որ դրանք նույն ընկերություներն են, նույն ակտիվներով աշխատող եւ նույնիսկ նույն մարդու անունով են երկուսն էլ գրանցված: Ներկա պահին տվյալ ընկերության դեմ նախաքննություն է սկսվել: