Monday, 29 06 2026
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար

Որակյալ աշխատաշուկան երկրից հեռանում է (տեսանյութ)

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան ստեղծվել է 2010-ի փետրվարի 5-ին, որի նպատակն է միավորել ամերիկյան ծրագրերի շրջանավարտներին, ընդ որում՝ այստեղ թե՛ երկարաժամկետ և թե՛ կարճաժամկետ ծրագրերի մասնակցած շրջանավարտներն են, ասոցիացիայի անդամ կարող են լինել նաև մեկ շաբաթով ԱՄՆ-ում ուսանածները:

Ասոցիացիայի գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանի խոսքով՝ ասոցիացիայի նպատակն է բոլոր շրջանավարտներին համատեղել մեկ կառույցի ներքո, և ծրագրեր, միջոցառումներ կազմակերպել, որոնք շրջանավարտների շահերից կբխեն և օգուտ կտան ՀՀ այլ քաղաքացիներին, ովքեր երբեք չեն եղել ԱՄՆ-ում, բայց ուզում են ծանոթանալ ԱՄՆ ակադեմիական մշակույթին, և միջոցառումները միտված են բարելավելու ՀՀ-ում այս բացը: Այս պահին ասոցիացիան 100 անդամ ունի, սակայն վիճակագրությունը ամեն տարի փոխվում է՝ կամ ավելանում է, կամ պակասում: Անդամավճարը տարեկան կազմում է վեց հազար դրամ: Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում ԱՄՆ շրջանավարտները 3000-3500 հոգի են:

Նախկինում ԱՄՆ ծրագրերն ավելի շատ էին, քան հիմա: Ծրագրերը երկու մասի են բաժանվում. ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրեր և ծրագրեր, որոնց դիմորդը դիմում է իր սեփական նախաձեռնությամբ՝ առանց ԱՄՆ կառավարության հետ կապ ունենալու: ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերը, ըստ Խաչիկ Գևորգյանի, պակասել են. փակվել է «Մասկի» ծրագիրը: Նա նկատեց, որ սեփական նախաձեռնությամբ ԱՄՆ սովորել մեկնողների թիվն ավելանում է:

Իսկ այն դիտարկմանը, որ շատ պաշտոնյաների երեխաներ բանակից խուսափելու համար մեկնում են արտերկիր սովորելու, Խ. Գևորգյանը պատասխանեց. «Շատ ուրախ կլինեմ, որ մեր պաշտոնյաների երեխաները, բանակից խուսափելու համար հենց դրսում սովորեն, սա հիանալի ձեռքբերում կլինի ՀՀ համար: Գիտեմ որ դրսում սեփական միջոցներով մարվող ուսանողական վարկերը շատ ավելի քիչ տոկոսադրույքով են տրամադրվում, քան մեզ մոտ»,- ասաց նա: Սակայն դրսի շրջանավարտները այստեղ լուրջ խնդիրների առջև են կանգնած. նախ՝ ֆինանսավորման, որը տատանվում է 50-150 հազար դրամի սահմանում, ապա՝ ՀՀ-ում նյութատեխնիկական բազայի, ինչպես նաև գրադարանային ֆոնդի պակասի:

«Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը, ով 2005թ. քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ է ուսումնասիրել Հայաստանի ամերիկյան համալսարանում, իսկ հետո ԱՄՆ Յուտայի համալսարանում հաղորդակցության մագիստրոսի աստիճան է ձեռք բերել, այն կարծիքին է, որ դրսում ուսանածների համար Հայաստանում ուժերը ռեալիզացնելը կախված է մասնագիտությունից, նաև՝ ամեն ինչ կախված է մարդուց:

«Մարդիկ կան, ովքեր մշակութային շոկը շատ ծանր են տանում: Ես ունեցել եմ ընկերներ, որոնք ԱՄՆ-ում սովորելուց հետո վերադարձել և ամիսներով դուրս չեն եկել այդ շոկից, որովհետև այդ տարբերությունն այնքան շատ է եղել, որ դեպրեսիայի մեջ են ընկել: Մարդիկ կան, որոնք արագ ադապտացվել են»,- ասաց Արտակ Ալեքսանյանը՝ հավելելով, որ նույն խնդիրն առկա է նաև աշխատանքի դեպքում, քանի որ աշխատանքային այն միջավայրը և կուլտուրան, որ սովորում ես Միացյալ Նահանգներում, երբեմն շատ տարբեր է լինում նրանից, ինչ այստեղ է, բայց աստիճանաբար Հայաստանում էլ է կայանում կորպորատիվ կուլտուրան, և փոխակերպումը ամերիկյան միջավայրից հայաստանյան միջավայր շատ անցավ է լինում, բայց միևնույն ժամանակ, հասկանալի է, որ դրանք ուղեկցվում են հիասթափություններով: Անձամբ ինքը չի հասցրել դեպրեսիայի մեջ ընկնել, քանի որ 2008-ին վերադարձել է և սկսել աշխատել ու «մոռացել» է դեպրեսիայի մեջ ընկնել:

Կրոնագետ Հովհաննես Հովհաննիսյանն էլ (Վանդերբիլթի համալսարան. ԱՄՆ), ով ասոցիացիայի անդամ է, դեպրեսիան բնորոշում է նրանով, որ մարդը ինչ-որ ժամանակով կտրվում է իրականությունից, և երբ վերադառնում է, բնականաբար ցանկություն է ունենում ավելի բարձր աշխատավարձով աշխատանքի անցնել և ավելի գնահատված լինել, իսկ շատ դեպքերում դա նրան չի հաջողվում, որովհետև նախևառաջ շուկան այդքան մեծ չէ, որ կարողանա ավելի բարձր աշխատավարձով աշխատանք գտնել: Նա նաև նշեց, որ վերադարձածները հիմնականում ցանկանում են աշխատել միջազգային կազմակերպություններում, աշխատանքի սակավ լինելու պատճառով հիասթափվում են և վերադառնում ԱՄՆ կամ այլ երկիր, և փաստորեն որակյալ աշխատաշուկան երկրից հեռանում է:

Իսկ «Մասկի» ծրագրի փակումը ԱՄՆ և արևմտյան երկրների վարվող քաղաքականության արդյունք է համարում, բայց դրանց փոխարեն շատ հաճախ բացվում են այլ ծրագրեր. «Վատն այն է, որ հայտնի համալսարաններում բավականին հայտնի պրոֆեսորների հետ շփում ունեցող մարդկանց քանակը պակասում է և դրանից կրթության որակը տուժում է»,- հավելեց կրոնագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում