Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունվարի 13-ին «Շիրակին», որն այժմ իր առաջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, միացել էր ռուս հարձակվող Սերգեյ Լեդնյովը:
«Շիրակ»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան մարզման ժամանակ Լեդնյովը վնասվածք է ստացել:
Վերականգման համար նրանից կպահանջվի երկուսից երեք շաբաթ: Երկկողմանի համաձայնությամբ ֆուտբոլիստը վերկանգնողական փուլը կանցնի իր հարազատ Ռոստով քաղաքում:







































