Facebook սոցիալական ցանցի օգտատերերը Նոր տարվա կապակցությամբ ներբեռնել են 1,1 մլրդ լուսանկարներ:
Նոր տարի ասելով՝ տվյալ դեպքում հասկանում են դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 1-ը: Դա լուսանկարների ռեկորդային քանակ է:
Նախորդ ռեկորդը ֆիքսվել է անցած Նոր տարի: Այն ժամանակ օգտատերերը ներբեռնել էին 844 մլն լուսանկարներ:
Միջինը Facebook-ը ամեն օր ներբեռնում է 300 մլն լուսանկարներ: Այդ կերպ, Նոր տարվա նախօրեին և հունվարի առաջին օրը օգտատերերը ներբեռնել են կրկնակի թվով լուսանկարներ, քան սովորաբար:
Հունվարի 15-ին Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ Facebook-ը, ընդհանուր առմամբ, պահում է 240 մլրդ լուսանկարներ:










































