ԱՄՆ-ի Միչիգան նահանգում Էրի Ռամսին, որը վերջերս էր դուրս եկել բանտից, մի շարք հանցագործություններ է կատարել: Ինչպես հաղորդում է Vesti-ն, սկզբում նա բռնաբարել է մի ուսանողուհու, այնուհետև սպառնացել սպանել նրան ատրճանակով: Աղջկան հաջողվել է դուրս ցատկել մեքենայից և թաքնվել մոտակա տներից մեկում:
Ռամսին հետևել է նրան, փորձել է ներխուժել տուն, այնուհետև բենզին է լցրել դրա վրա և այրել: Աղջիկը ոստիկանություն է զանգահարել, որից հետո իրավապահ մարմինները սկսել են հետապնդել նրան: Ոստիկաններից մեկը փորձել է փակել Ռամսիի ճանապարհը, սակայն վերջինիս հաջողվել է մի բեռնատար առևանգել և թաքնվել:
Այնուամենայնիվ, ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել հանցագործին, որից հետո փոխհրաձգություն է սկսվել: Այս ընթացքում Ռամսին հասցրել է թարմացնել Facebook-ի իր էջը, որտեղ գրել է, որ իրեն շուտով կսպանեն, ինչում միանգամայն իրավացի էր. փոխհրաձգության ժամանակ ոստիկանները սպանել են նրան: