ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքի քաղաքապետը, որը քաղաքային վարչությունը գլխավորել է այն ժամանակ, երբ մեգապոլիսում մոլեգնում էր «Քաթրին» փոթորիկը, մեղադրվում է կաշառակերության մեջ, հաղորդում է BBC-ն:
Ռեյ Նեյգինը կասկածվում է այն բանում, որ 160 հազար դոլար կաշառք է վերցրել ամերիկացի կապալառուներից, որոնք փոթորկից հետո մասնակցել են քաղաքի վերականգնողական աշխատանքներին:
Նեյգինը քաղաքացիների համակրանքին արժանացել էր 2005 թվականին՝ բնական աղետից վնասված քաղաքին օգնելու իր կոչերի համար: Սակայն ստիպված եղավ լքել իր պաշտոնը, քանի որ չկարողացավ պայքարել քաղաքում աճող հանցագործության դեմ և հաղթահարել ավերված քաղաքի վերականգնման ժամանակ ի հայտ եկած խնդիրները: