ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության արարողության նախօրեին Սպիտակ տունը Facebook-ի իր պաշտոնական էջում հրապարակել է նախագահի նոր պաշտոնական նկարը:
Օբաման պատկերված է Օվալաձև գրասենյակում` ԱՄՆ-ի դրոշի ֆոնին: Լուսանկարում նա լայն ժպտում է, իսկ բաճկոնի վրա փակցված է ԱՄՆ-ի դրոշով նշան:
Ինչպես հաղորդում է RBK-ն, պաշտոնական լուսանկարի հեղինակը Փիթ Սոուզան է` Սպիտակ տան պաշտոնական լուսանկարիչը: Նա նաև Օբամայի նախորդ պաշտոնական լուսանկարի հեղինակն է:
Հարկ է նշել, որ սա երկրորդ դեպքն է (Օբամայի առաջին ժամկետից հետո), երբ ԱՄՆ նախագահի լուսանկարը նկարահանվել է թվային տեսախցիկով: