Շատերը կարծում են, որ ուժային վարժությունները նախատեսված են մկանային զանգվածի աճեցման համար, իսկ վազքը՝ նիհարելու: Սակայն, իրականում ուժային վարժությունները քաշի նվազեցման համար ավելի արդյունավետ են, քան վազքը: Այսպիսին են Obesity ամսագրում հրապարակված ուսումնասիրության արդյունքները:
Չնայած ավելորդ քաշի առկայությունը հիմնականում գենետիկորեն, շրջակա միջավայրով և զբաղվածությամբ է որոշվում, իրականում այն ավելի հեշտ սահմանում ունի՝ ավելորդ քաշը հայտնվում է այն ժամանակ, երբ օգտագործված կալորիաները գերազանցում են այն կալորիաները, որը մարդը ծախսում է:
Գիտնականները 12 տարի շարունակ հետևել են 40 000 տղամարդկանց՝ ֆիքսելով նրանց ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու չափելով գոտկատեղի լայնությունը:
Պարզվել է, որ ուժային վարժությունների 20 րապեն ավելի արդյունավետ է, քան 20 րոպե տևող վազքը: Այսինքն, մարդը նույն ժամանակահատվածում ուժային վարժություններ կատարելիս ավելի շատ էներգիա է ծախսում, քան վազելիս:








































