Թբիլիսիի քաղաքային դատարանը պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիին և ևս 7 մարդու անմեղ է ճանաչել ապօրինի զինված կազմակերպություն ստեղծելու գործում և հանել նրանից վրայից այդ մեղադրանքը` հայտնում է Trend-ը:
Օկրուաշվիլիի փաստաբան Զվիադ Կորձաձեն լրագրողներին հայտնել է, որ իր պաշտպանյալը դատարանում մանրամասն նկարագրել է այն շրջանը, երբ պատրաստվում էր վերադառնալ Վրաստան:
Կորձաձեի խոսքով՝ գործընթացի ավարտից հետո դատախազությունը խնդրել է ընդմիջում հայտարարել, որից հետո միջնորդությամբ է հանդես եկել` հանել Օկրուաշվիլիի և մի քանի այլ անձանց վրայից մեղադրանքը: Այսպիսով` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Մինչ այդ Իրակլի Օկրուաշվիլիի վրայից հանվել էր ևս երկու մեղադրանք՝ փողերի լվացման և «Ջեոսելի» բաժնետոմսերի ապօրինի յուրացման:
Ծառայողական լիազորությունները գերազանցելու մեղադրանքով դատը նշանակված է հունվարի 24-ին: Պաշտպանությունը հույս ունի, որ այդ մեղադրանքը ևս կհանվի:









































