Հոլիվուդյան դերասանուհի Դրյու Բերիմորը սեր է խոստովանել իր ամուսնուն՝ Ուիլ Կոպելմանին, գրում է Viva.ua-ը:
39-ամյա աստղը Instagram-ում պարծեցել է Սուրբ Ծնունդին ամուսնու մատուցած նվերով՝ 1000 դոլար արժողությամբ Hermes-ի շքեղ մետաքսե գլխաշորով:
Ծաղիկներ սիրող դերասանուհին, որոնց պատվին իր կինոպրոդյուսերական ընկերությունը անվանել է Flower Films, իսկ կոսմետիկայի սեփական մակնիշը՝ Flower Beauty, ամուսնուց ոչ թե սովորական, այլ անհատական գլխաշոր է ստացել՝ «Ես սիրում եմ ծաղիկները» գրառմամբ:
«Ես այնքան շնորհակալ եմ ճակատագրից բոլոր նրանց համար, ում սիրում եմ,- գրում է Դրյուն:- Եվ մոլորակի վրա իմ ամենասիրած մարդկանցից մեկը ամուսինս է: Նա հոգ է տարել, որպեսզի ես հատուկ նվեր ստանամ: Ես այն շրջանակի մեջ կդնեմ ու հավերժ կսիրեմ նրան: Բոլորին ուրախ Սուրբ Ծնունդ եմ ցանկանում»:












































