Ջասթին Բիբերի համար, ինչպես երևում է, այս Սուրբ Ծնունդը լավագույնն էր: Նա մասնավոր ինքնաթիռ է նվեր ստացել:
Կանադացի երգիչը ինքնաթիռի լուսանկարը հրապարակել է սոցիալական ցանցի իր էջում: «Շնորհավոր Սուրբ Ծնունդ: Սա իրական գեղեցկություն է»,- գրել է երգիչը:
Փայլուն պատեր, կաշվից նստատեղեր, մարմնագույն և ոսկեգույն բարձեր: Բիբերի նոր խաղալիքը նման է հինգաստղանի հյուրանոցի:
Ի դեպ, անցած տարի երգիչը ռեփեր և պրոդյուսեր Birdman-ին Bugatti Veyron ավտոմեքենա էր նվեր ստացել:

















































