Անհատ ձեռներեց Ստանիսլավ Սիմոնյանը, որն այսօր ներկա էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի՝ տաքսի ծառայություն մատուցող կազմակերպությունների ղեկավարների և անհատ վարորդների հետ հանդիպմանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ տաքսի ծառայությունների մասին նոր օրենքը որևէ կերպ չի թեթևացնի վարորդների հոգսերը:
«Ես այս երկրի՝ անկախ Հայաստանի առաջին իսկ օրվանից անկախ քաղաքացին եմ, մինչ այսօր կառավարությունը ինչ օրենք էլ ընդունել է, հակաժողովրդական է եղել: Անցած անգամ նույն տրանսպորտի նախարարությունը որոշեց, որ պարտադիր կերպով նոր մեքենաներ պետք է լինեն, նոր մեքենաները պետք է մեր բանկերով վարկավորվեն, 3000 դոլարանոց մեքենան մեզ վրա 20000-ով նաղդեցին: Հենց իրենց մեքենաները վաճառեցին պրծան, ասին՝ էլ հաշիվ չի, էլ չենք խաղում, կարող եք հեծանիվ էլ քշել»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ էսօր գինեկոլոգն էլ աշխատանքից հետո տաքսու նշանը փակցնում է մեքենային և դուրս գալիս տաքսի վարելու, ոստիկանն էլ:
«Էսօր Հայաստանից 20 միլիոն մարդ թողնի դուրս գա, երկու միլիոն կվերադառնա»,- նշեց Ստանիսլավ Սիմոնյանը:
Ավելին՝ տեսանյութում:








































