Մոսկվայի բորսայում կատարվող առևտրի ընթացքում եվրոպական ու ամերիկյան արժույթները թանկացել են գրեթե մեկուկես ռուբլով: Առևտրի մասին տվյալները հրապարակվում են իրական ժամանակի ռեժիմում առևտրային հարթակի կայքում՝ հայտնում է tvrain.ru-ն:
Դոլարը սկսել է կտրուկ աճել Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ին: 13:30-14:30-ի միջակայքում ամերիկյան արժույթը թանկացել է ռուբլու համեմատ ու հասել 54,6 ռուբլու:
Ավելի ուշ դոլարի փոխարժեքը տատանվել է 54 ռուբլու սահմաններում: Եվրոն նույն ժամակահատվածում 64,6 ռուբլուց հասել է մինչև 66,5 ռուբլու: Ներկայում եվրոպական արժույթը տատանվում է 66 ռուբլու միջակայքում:
Ամբողջ վերջին շաբաթվա ընթացքում ռուբլին ամրապնդվել է:
Ռուբլու ամրապնդմանը նպաստել են արժութային ինտերվենցիաներն ու տեղեկությունն այն մասին, որ արտահանողները արժույթը վաճառելու են բորսայում:










































