Ռուսական «Ձյունե թագուհի 2. Գերսառեցում» լիամետրաժ մուլտֆիլմը Հարավային Կորեայում վարձույթի երկու օրում 1,3 մլն դոլար է վաստակել: Այս մասին Wizart Animation ընկերության մամլո ծառայությունում հայտնել են Ria Novosti-ին:
Ռեժիսոր Ալեքսեյ Ցիցիլինի «Ձյունե թագուհի 2. Գերսառեցումը» Wizart Animation ստուդիայի ֆրանշիզի առաջին մասի՝ «Ձյունե թագուհու» շարունակությունն է, որը 2013թ. հաջողությամբ թողարկվել է աշխարհի ավելի քան 65 երկրում:
«Դեկտեմբերի 24-ին մեկնարկել է «Ձյունե թագուհի 2» ռուսական լիամետրաժ մուլտֆիլմի վարձույթը Հարավային Կորեայում: Դեկտեմբերի 25-ի երեկոյի դրությամբ վարձույթից ստացվել է 1,3 մլն դոլար»,- ասվում է մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ «Ձյունե թագուհի» ֆրանշիզի երկրորդ մասը Հարավային Կորեայում արդեն դիտել է ավելի քան 175 000 հանդիսատես:











































