Իդեալական կազմվածք ունենալու համար պետք է առավելագույն ջանքեր գործադրել: Կան բավական պարզ ու, միևնույն ժամանակ, արդյունավետ վարժություններ ու մարզումների տեսակներ, որոնք երաշխավորում են բավական արագ դրական արդյունք:
Հիանալի տարբերակ է լողը. ջուրը հանում է սթրեսը, բարերար ազդեցություն է ունենում հոդերի վրա՝ բուժելով արտրիտը:
Թայ-չին՝ չինական մարտարվեստը դանդաղ, նուրբ շարժումների օգնությամբ զգալիորեն մեծացնում է հավասարակշռությունը: Շատ հարմար է այն մարդկանց, որոնք ուզում են նախանձելի առողջություն ունենալ, բայց չեն սիրում ուժային մարզումները, որոնք շատ արդյունավետ են:
Մարզաքարերը (գանտել), ուժային մարզումները նպաստում են մկանների զարգացմանը, ամուր են պահում ոսկրային համակարգը, պակասեցնում են ճարպը, օստեոպորոզի պրոֆիլակտիկ միջոց են և վնասվածքներից հետո նպաստում են վերականգնմանը:
Քայլելը նպաստում է մկաններն առույգ պահելուն:
Կեգելի վարժությունները չեն նպաստում նիհարելուն, բայց ամրացնում են կոնքային մկանները: Կեգելի վաժությունները պիլատեսի կամ յոգայի համադրությամբ ամրացնում են մկանային տոնուսը, տրավմատիզմի և ընդհանուր առողջության լավ պրոֆիլակտիկա են, հայտնում է raut.ru-ն:









































