Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդն իր ամանորյա ուղերձում հիշատակել է «Գահերի խաղը» սերիալը, գրում է The Daily Mirror-ը: Թերթը նշում է, որ թագուհին իր խոսքում անդրադարձել է այնպիսի կարևոր թեմաների, ինչպիսիք են Էբոլա տենդի դեմ պայքարը և Առաջին համաշխարհային պատերազմի տարելիցը:
Թագուհու ուղերձի համար անսովոր է եղել «Գահերի խաղի» հիշատակումը, ասվում է հոդվածում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրիտանիայի թագուհին իր ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հետ, Հյուսիսային Իռլանդիայում այցելել է «Գահերի խաղի» նկարահանման հրապարակ:
«Ամենից մեծ ուշադրության, հնարավոր է, արժանացել է «Գահերի խաղի» նկարահանման հրապարակում իմ էքսկուրսիան, բայց այցը Crumlin Road Gaol կմնա իմ վառ հիշողությունը»,- ասել է Եղիսաբեթ Երկրորդը:











































