Ինչպես տեղեկացնում է Երևանի «Փյունիկ»-ի պաշտոնական կայքը, թիմի 19-ամյա հարձակվող Հովհաննես Հովհաննիսյանը, ով հունվարի սկզբից բուժզննումներ էր անցնում Գերմանիայում, ծնկի վիրահատության է ենթարկվել:
Ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում ֆուտբոլիստը նշել է, որ խաղադաշտ վերադառնալու համար իրենից կպահանջվի մոտ կես տարի:
«Բժիշկները նշում են, որ լիովին ապաքինվելու ու նորից խաղալու համար անհրաժեշտ կլինի մոտ 6-7 ամիս: Իսկ թե երբ կվերադառնամ, դեռևս պարզ չէ»,- ասել է Հովհաննեսը:
Լուսանկարը՝ «Փյունիկ»-ի պաշտոնական կայքի:









































