Marca-ն տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ը ակնհայտորեն ցանկանում է մեծ գումար աշխատել Կակայի տրանսֆերի վաճառքից:
Նշվում է, որ մադրիդյան ակումբը հրաժարվել է Կակայի տրանսֆերը վարձավճարով հատկացնել «Միլան»-ին ու պատրաստվում է բավական մեծ գումարով վաճառել այն:
Ըստ աղբյուրի՝ «Ռեալ»-ը 25 միլիոն եվրո է պահանջել Կակայի իրավունքների համար, բայց հազիվ թե ինչ-որ թիմ պատրաստ լինի այդքան գումար վճարել:
Օրինակ՝ «Լոս Անջելես Գելեքսի»-ն հրաժարվել է բրազիլացու իրավունքները գնելու մտքից, իսկ «Միլան»-ը հնարավորն անում է՝ քիչ գումար ծախսելու համար:








































