«Միլան»-ի հարձակվող Ստեֆան Էլ Շարավին մտադիր է ընդհատել գոլային երաշտը:
«Եթե հարձակվողը երկար ժամանակ գոլեր չի խփում, միշտ մտածում է այդ մասին: Պետք է ընդհատել գոլային երաշտը: Յուրաքանչյուր խաղում ավելի ու ավելի դժվար է գոլ խփել` հոգեբանական ճնշվածության պատճառով»,- Football Italia-ն մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը:
Վերջին անգամ հարձակվողն աչքի է ընկել նոյեմբերի 8-ին` «Սամպդորիա»-ի դեմ հանդիպմանը:









































