Հավայան կղզիներում գտնվող Four Seasons Resort Hualalai at Historic Ka’upulehu հյուրանոցը աշխարհում լավագույնն է ճանաչվել միջազգային ճանապարհորդական TripAdvisor պորտալի օգտատերերի կողմից, ովքեր մասնակցում են լավագույն հյուրանոցների ամենամյա TravelersChoice Hotels ռեյտինգի կազմմանը:
Մրցանակը շնորհվում է տասնմեկերորդ անգամ «Լավագույն հյուրանոց», «Ամենաշքեղ հյուրանոց», «Լավագույն ծառայություններ», «Ամենամեծ բյուջե ունեցող հյուրանոց», « B&B դասում լավագույն հյուրանոց», «Լավագույն մինի-հյուրանոց» անվանակարգերում: Հաղթողները որոշվում են օգտագործողների գնահատականներով, որոնք ընտրվում են TripAdvisor կայքում ներկայացված 650 հյուրանոցներից:
Այս տարի TravelersChoice Hotels 2013 մրցանակ են ստացել ավելի քան 6000 հյուրանոցներ, որոնք տեղակայված են աշխարհի 82 տարբեր պետություններում: «Լավագույն հյուրանոց» և «Լավագույն շքեղ հյուրանոց» անվանակարգերում առաջին տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ի Հավայան կղզիներում գտնվող Four Seasons Resort Hualalai at Historic Ka’upulehu հյուրանոցը:
Լավագույն հյուրանոցների հնգյակի մեջ են մտել Քեյփթաունում գտնվող Cape Grace հյուրանոցը (Հարավաֆրկյան Հանրապետություն), Onyria Marinha Edition Hotel & Thalasso (Պորտուգալիա), Rudding Park Hotel (Մեծ Բրիտանիա), The Upper House (Հոնկոնգ). Ամենաշքեղ հյուրանոցների թվում նշվել են The Phoenix Resort (Սան-Պեդրո), Cape Grace (ՀԱՀ), Riad Kniza (Մարոկո), Wentworth Mansion (ԱՄՆ).









































