ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կինը` Միշել Օբաման 5-րդ անգամ է մասնակցել ԱՄՆ-ի և Կանադայի Միացյալ հակահրթիռային պաշտպանության հրամանատարության նախագծին (NORAD), որը «հետևում է Սանտային»: Նա ասել է, որ ԱՄՆ նախագահը հավատում է Սանտա Կլաուսին: Այս մասին գրում է Washington Examiner-ը:
Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 24-ին երեխաները Սանտա Կլաուսին իրենց ցանկությունները փոխանցելու համար կարող են զանգահարել 877-HI-NORAD հեռախոսահամարով կամ գրել [email protected] email-ին: Որպեսզի բոլոր երեխաները ստանան իրենց զանգերի և հաղորդագրությունների պատասխանները, կաթոլիկների Սուրբ ծնունդի նախօրեին ավելի քան հազար կամավորներ 23 ժամ աշխատում են NORAD-ի հրամանատարական կենտրոնում:
Նշվում է, որ ԱՄՆ առաջին տիկնը 5-րդ անգամ է միացել ակցիային և պատասխանել մի քանի նահանգներից երեխաների մի քանի զանգերին: Հեռախոսազրույցներից մեկի ժամանակ 8-ամյա Սառա Ռուսկը հարցրել է. «Արդյոք ԱՄՆ նախագահը հավատո՞ւմ է Սանտա Կլաուսին»: «Այո, նախագահը շատ է հավատում Սանտա Կլաուսին»,-պատասխանել է Միշել Օբաման:








































