Իր 140-ամյակը նշելու համար, հոլանդական գարեջրային Heineken բրենդը գարեջրի 5000 շշերից կազմված հսկայական ինտերակտիվ լուսադիոդային էկրան է պատրաստել: Գարեջրի յուրաքանչյուր շիշը լուսադիոդ է պարունակում և մեկ պիքսելի դերում է հանդես գալիս: Ամբողջ կառուցվածքի ընդհանուր քաշը 40 տոննա է կազմում: Facebook-ի օգտատերերը կարող են իրենց լուսանկարները և շնորհավորական ուղերձները ուղարկել ընկերությանը, որոնցից լավագույնները կցուցադրվեն շշաէկրանին:











































