ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարն ասել է, որ Մալիի ռազմական գործողությունների հետևանքով մինչև 700 հազար մարդ ստիպված կլինեն լքել իրենց բնակավայրերը, նրանցից 400 հազարն՝ առաջիկա ամիսներին կարող են փախչել հարևան երկրներ:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակ Մելիսսա Ֆլեմինգն ասել է, որ մոտ ժամանակներում կարող են ի հայտ գալ ևս 300 հազար տեղահանված Մալիի ներսում և 400 հազար փախստական` հարևան երկրներում:
Նա հավելել է, որ իսլամիստների վերահսկողության տակ գտնվող փախստականները ենթարկվում են «անհամար» մահապատիժների և անդամահատումների, իսկ նրանց երեխաները հավաքագրվում են զինյալների կողմից:
Մալիում անցյալ տարի քաղաքական ճգնաժամի սկսվելու պահից մինչ այսօր արդեն 147 հազար մարդ փախել է Մավրիտանիա, Նիգերիա, Բուրկինա-Ֆասո և Ալժիր: Նրանցից 2744 հոգին երկիրը լքել են այն պահին, երբ ֆրանսիական զինված ուժերն անցյալ շաբաթ սկսեցին տարածքի ռմբակոծությունները:











































