Twitter-ում աշխարհի ութ լեզուներով իր բազմամիլիոնանոց հետևորդների հետ շփվող Հռոմի Պապն այդ լեզուների թվին կավելացնի նաև լատիներենը։ Այս մասին տեղեկացնում է Rome Reports-ը:
Այն բանից հետո, երբ դեկտեմբերին Twitter-ում գործարկվել է Բենեդիկտոս XVI-ի միկրոբլոգը, նրա հետ հաղորդակցվողների թիվը 2,5 միլիոնի է հասել:
Հռոմի Պապի հաղորդագրությունները կարելի է կարդալ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն, լեհերեն, արաբերեն և պորտուգալերեն: Այժմ այդ լեզուներին կավելանա նաև լատիներենը:
Ենթադրվում է, որ Պապի լատիներեն առաջին հաղորդագրությունը կհրապարակվի արդեն կիրակի օրը:












































