Իրանի զինված ուժերը սկսել են «Մուհամմեդ՝ Ալլահի բանագնաց» լայնածավալ զորավարժությունները բոլոր տեսակի զորքերի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
«Զորավարժությունների առաջադրանքն է՝ զորքերի կառավարման հմտությունների և բանակի, օդուժի և նավատորմի միջև փոխգործակցության մշակում»,- հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Պուրդաստանը:
Մանևրերի ցամաքային շրջանի տարածքը հասնում է 43 000 ք. կմ-ի, ջրում ներառում են ռազմավարական առումով կարևոր Օրմուզի նեղուցի ջրային տարածքը և Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասը:
Զորավարժությունների առաջին փուլը կանցկացվի դեկտեմբերի 25-26-ը ցամաքում: Ծրագրվում է նոր սպառազինության մի շարք նմուշներ փորձարկել, մասնավորապես՝ կապի պաշտպանված գծեր և ռազմական տեխնիկա:








































