ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում անցկացվող օփենի յոթերորդ տուրում բոլոր ութ հայ շախմատիստները հաղթանակներ տարան:
Յոթ տուրից հետո Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել է 5,5 միավոր: Նա միայն կես քայլով է ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Գայոս Նիգալիձեից (Վրաստան):
Լեւոն Բաբուջյանը եւ Արման Փաշիկյանն ունեն 5-ական, Սամվել Տեր-Սահակյանը, Հովիկ Հայրապետյանը եւ Մանուել Պետրոսյանը` 4,5-ական, Մարիա Կուրսովան` 4, Լիլիթ Գալոյանը 3,5 միավոր:
Այսօր, նախավերջին ութերորդ տուրի կենտրոնական պարտիայում Տիգրան Լ. Պետրոսյանը սպիտակներով խաղում է առաջատարի` Գայոս Նիգալիձեի հետ:









































