Թուրքիայի նախագահը հաստատել է երկրի 2015թ. բյուջեն՝ հայտնում է Anadolu գործակալությունը: Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաստատած օրենքներն ուղարկվել են երկրի վարչապետին՝ հրապարակման համար:
Գործակալության հաղորդմամբ՝ 2015թ. Թուրքիայի բյուջեի ծրագրերում եկամուտները կազմում են 499.5, իսկ ծախսերը՝ 520.4 մլրդ թուրքական լիր:
Ընդհանուր բյուջեի շրջանակներում պետական հաստատություններին տրամադրվել է 464 մլրդ 163 մլն 399 000, հատուկ բյուջետային հիմնադրամներին՝ 53 մլրդ 69 մլն 588 000, կարգավորող և վերահսկող կազմակերպություններին՝ 3 մլրդ 212 մլն 692 000 թուրքական լիր: Ընդհանուր թվով հատկացվել է 520 մլրդ 445 մլն թուրքական լիր: