Tuesday, 30 06 2026
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին

Սերժ Սարգսյանի «և-և»-ի քաղաքականությունը նորից առաջ է մղվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը ջանք ու եռանդ չի խնայում ապացուցելու, որ իր որդեգրած «և-և»-ի քաղաքականությունը հնարավոր է, և այդ ուղղությամբ կրկին քայլեր են արվում: Նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում Հայաստանն ավարտեց իր անդամակցության գործընթացը և դարձավ ԵՏՄ անդամ, ու մինչ Մոսկվայում Սերժ Սարգսյանն իր ելույթով շնորհակալություն էր հայտնում մեզ ԵՏՄ ընդունելու համար, գրեթե միաժամանակ այստեղ՝ Հայաստանում, իշխանական պատկան այրերն «ավետեցին» նաև, որ Հայաստանը բանակցություն է սկսում Եվրամիության հետ նոր համաձայնագրի շուրջ, որը կներառի այն ամենը, ինչը հնարավոր է ԵՏՄ-ի անդամակցության պարագայում և չի սահմանափակվում այդ կազմակերպության կանոններով: Մոտ ապագայում ստորագրվելիք համաձայնագիրը, ըստ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանի, ներառելու է նախկինի տնտեսական այն դրույթները, որոնք չեն հակասում ԵՏՄ-ին, իսկ դրան զուգահեռ էլ` բանակցվելու է համաձայնագրի քաղաքական մասը:

2013թ. սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումից հետո նոյեմբերին Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի Հայաստանի և Եվրամիության պաշտոնյաներն անդրադառնում էին նոր համաձայնագրին, որը մեր առջև դրվեց անցած տարվա նոյեմբերին՝ Վիլնյուսում կայացած Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում, մասնավորապես Հայաստանը Եվրամիությանը կոչ էր անում ստորագրել համաձայնագրի քաղաքական մասն առանձին, ինչը Բրյուսելը մերժում էր` ասելով, որ չեն կարող տարանջատել տնտեսական ու քաղաքական բաժինները, որովհետև համաձայնագիրը մեկ ընդհանուր փաթեթ է: Եվրամիությունը հայտարարում էր, որ սպասում են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, որպեսզի հասկանան, թե ինչի շուրջ կարող են ասոցացվել:

Սակայն բոլորովին վերջերս Եվրամիության հետ առևտրային համագործակցությունը շարունակելու, խորացնելու մասին արդեն սկսեցին խոսել նույն եվրոպացի գործընկերները, կոնկրետ՝ Եվրամիության դեսպան Տրայան Հրիսթեան»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում