Նյու Յորքում ձերբակալվել է 4 մարդ՝ կապված օրեր առաջ երկու ոստիկանների սպանությունից հետո սոցցանցերում և հեռախոսով իրավապահներին հասցեագրված սպառնալիքների պատճառով: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Ինչպես հայտնել է տեղի ոստիկանությունը, ձերբակալվածներն են՝ 18-ամյա Դևոն Քոլին, 16-ամյա Յասին Շիրինը, 52-ամյա Ռոբեր Բոումանը և 46-ամյա Ռոբերտ Լաբիտան:
Դեկտեմբերի 20-ին 28-ամյա աֆրոամերիկացի Իսմայիլ Բրինսլին կրակ էր բացել երկու ոստիկանների մեքենայի վրա, այնուհետև իջել մետրո և այնտեղ ինքնասպան եղել:
Մինչ հանցագործությունը կատարելը՝ Բրինսլին սոցցանցում գրել էր. «Նրանք տարել են մեզնից մեկին… Եկենք տանենք նրանցից երկուսին»:
Երեկ ուժեղացվել էր ոստիկանական բաժանմունքների պաշտպանությունը՝ ավազակների հնարավոր հարձակումների պատճառով:











































