Թուրքիայի Անթալիա գավառում 5 մարդ է վիրավորվել այն բանից հետո, երբ տների վրա, որտեղ ապրում են սիրիացի փախստականները, հարձակվել են տեղի բնակիչները: Այս մասին գրում է Hurriyet պարբերականը:
Սիրիացիները, ովքեր զբաղված են եղել գյուղատնտեսական աշխատանքով, հարձակման են ենթարկվել մի խումբ տեղի բնակիչների կողմից` Մանավգաթ քաղաքում տեղի ուենցած վեճից հետո: 5 մարդ է վիրավորվել, 4-ին ձերբակալել է ոստիկանությունը, վնասվել են 4 տուն և երկու ավտոմեքենա: Ոստիկանությունը հետագա անկարգություններից խուսափելու համար ստիպված է եղել քաղաքից տարհանել սիրիացի 70 փախստականի:
Անթալիայի նահանգապետ Մուամեր Թյուրքերը հայտարարել է, որ այժմ Անթալիայում բնակվող ևս 1500 փախստականներ իշխանություններից գավառը լքելու ծանուցագիր են ստացել:









































