Ամսվա սկզբին լուրեր էին տարածվել, թե Ավրիլ Լավինը բուժվում է որոշ կախվածություններից։ Այդ խոսակցությունները կապված են երգչուհու այն հայտարարության հետ, թե ինքը առողջության հետ կապված խնդիրներ ունի: Սակայն ալկոհոլի և թմրանյութերի հետ դրանք կապված չեն, հավատացրել է աստղը: Այս մասին է գրում Spletnik.ru-ն:
Նախօրեին երեկոյան Լավինը Twitter-ում գրել է. «Վերականգնողական կլինիկայի մասին լուրերն անհեթեթ են: Ես հիմա միայն մեկ կախվածություն ունեմ՝ Բինգ Կրոսբիի երգերը»:
Ավրիլը հրապարակել է սեփական շնորհավորական բացիկը և ավելացրել. «Շնորհավոր բոլորիդ Սուրբ Ծնունդը: Եվ բոլորին լավ երեկո եմ մաղթում»:
Հիշեցնենք, որ երգչուհու առողջական խնդիրների մասին հանրությունը տեղեկացել է այն ժամանակ, երբ նրա երկրպագուներից մեկը հրապարակել է երգչուհու հետ իր նամակագրությունը: Դրանում Լավինը խոստովանել է, որ հիվանդ է և երկրպագուներին խնդրել է աղոթել իր համար:





































