Ի՞նչը կարող է ծաղիկներից գեղեցիկ լինել: teamLab թիմի նախաձեռնության շնորհիվ, Ճապոնիայի Բունգոտակադա քաղաքի կարի արհեստանոցում այցելուները կարող են ականատես լինել, թե ինչպես են իրենց աչքի առաջ բացվում հազարավոր վարդերի ու քրիզանթեմների թերթիկները, գրում է kulturologia.ru-ն:

Ճապոնական teamLab ընկերությունը մասնագիտացած է գեղեցիկ ինտերակտիվ ինստալացիաների կազմակերպման գործում: Նրանց աշխատանքն ունի հետևյալ փիլիսոփայական անվանումը. «Մարդիկ և ծաղիկները չեն կարող վերահսկելի լինել, սակայն գոյություն ունեն» («Flowers and People, Cannot be Controlled but Live Together»):

Փորձարկումներ անելով ինովացիոն տեխնոլոգիաներով՝ նրանք ջնջում են սահմաննեը հայ-թեքի, արվեստի ու դիզայնի միջև: Հանդիսատեսը կարող է տեսնել, թե ինչպես են բացվում ծաղիկների բողբոջները:

Հեղինակների համար ոգեշնչման աղբյուր է ծառայել Կունիսակի թերակղզու բուսաշխարհը: Պատկերները իրական ժամանակում փոխվում են, ու տեղի է ունենոմ մշտական փոխակերպում:













































