Monday, 13 07 2026
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան

Ամուսնուն ծեծող Վալոդից «մուռ հանելու» համար կինն ասել է, թե նա փորձել է բռնաբարել իրեն

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ ավարտվել է Գրետա Գ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 21-ամյա Գրետայի ամուսնուն՝ Վլադիմիրին, 2014 թվականի հուլիսի 31-ի կեսգիշերին ծեծել է վերջինիս ծանոթ Վոլոդյան:

«Վալոդից» վրեժխնդիր լինելու նպատակով, գիտակցելով, որ իր հաղորդած տեղեկությունը կեղծ է, անձնազոհ Գրետան նույն օրը ոստիկանությունում գրավոր հաղորդում է տվել, թե այդ Վոլոդյան, բռնություն գործադրելով իր նկատմամբ, կեսգիշերին իրենց տան բակից իրեն քաշելով տարել է փողոց, հրել, գցել է գետնին ու փորձել է իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ իր հետ:

Գրետա Գ.-ին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ըստ դատական ակտի՝ Վոլոդյան 2013 թվականից ճանաչել է Գրետայի ամուսին Վլադիմիրին ու վերջինիս մորաքրոջը, ով Վլադիմիր համար, նրա ծնողների մահից հետո, ծնողի նման է եղել:

Վոլոդյան Վլադիմիրի մորաքրոջը ճանաչել է «Սուր անկյուն» հաղորդումից հետո, նրա ու Վլադիմիրի հետ եղել է լավ հարաբերությունների մեջ, հաճախ այցելել է նրանց տուն:

2014 թվականի հուլիսի 30-ին Վոլոդյան համագյուղացի Մարզպետի հետ գնացել է գնումներ կատարելու: Գնումներից հետո որոշել են այցելել Վլադիմիրի մորաքրոջը:

Վլադիմիրը ջերմորեն ընդունել է հյուրերին: Մորաքույրն իր չորս երեխաների հետ տանը չի եղել, Երևանում էր մեկնել: Վլադիմիրը հյուրասիրել է հյուրերին:

Վերջիններս այդ տանը տեսել են Գրետային, ում ճանաչել են, երբ վերջինս աշխատել է Մարտունիում: Վլադիմիրը հյուրերին ասել է, թե ինքը Գրետայի հետ ամուսնացել է:

Հյուրերը հյուրասիրվել են, օղի են խմել: Բայց Վոլոդյան նկատել է, որ իրենց ներկայությունը կարծես թե Վլադիմիրին ու Գրետային առանձնապես հաճելի չէ:

Հյուրերը «բարի գիշեր» են ասել ու դուրս են եկել:

Վոլոդյան ընկերջն ասել է, որ նա մեքենայում սպասի, մինչև ինքը բնական կարիքները հոգա: Այդ կարիքները հոգալու ճամփին Վոլոդյան անցել է Վլադիմիրի բնակարանի մոտով ու լսել է, որ Վլադիմիրը Գրետայի հետ խոսելով՝ իր ու ընկերոջ հասցեին հայհոյանքներ է տալիս:

Վոլոդյան այդ հանգամանքից շատ է վիրավորվել, ներս է մտել ու Վլադիմիրին դուրս է հրավիրել:
«Վալոդն» ու Վլադիմիրը վիճել են հայհոյանքների վերաբերյալ: «Վալոդը» հարվածներ է հասցրել Վլադիմիրին, նրա ձախ ազդրի շրջանում քերծվածքներ է առաջացրել:

Վլադիմիրն էլ իր հերթին բռունցքներով խփել է Վոլոդյայի մարմնին, պարանոցի ու գոտկատեղի շրջանների քերծվածքներ է պատճառել:

Գրետան միջամտել է, ցանկացել է կռիվը դադարեցնել: «Վալոդը» հրել է Գրետային՝ ասելով, որ նա չխառնվի տղամարդկանց խոսակցությանը:

Գրետան շարունակել է «խանգարել» կռվողներին: «Վալոդը» բռնել է նրա շորից՝ տաբատի գոտկատեղից, քաշել է մի կողմ, որի ընթացքում, ըստ դատական ակտի, «պոկվել է տաբատի շղթան»:

Գրետան չի հեռացել: «Վալոդը» նորից հրել է նրան, ու Գրետան վայր է ընկել:

Վլադիմիրն այդ ընթացքում գնացել է տուն՝ կոշիկները հագնելու, իսկ «Վալոդն» ու Գրետան շարունակել են խոսակցությունը: «Վալոդը» Գրետային ասել է. «Խելոք մնա, թե չէ կտանեմ քո հայրական տուն»:

Գրետան ու «Վալոդը» նույնիսկ քաշքշել են իրար, մինչև որ արդեն կոշիկները հագած Վլադիմիրն օգնության է հասել կնոջը: Քաշքշոցը մի քիչ էլ շարունակվել ու դադարել է:

Հյուրերը հեռացել են, Վլադիմիրն ու Գրետան տուն են մտել:

Գրետան զանգել է ոստիկանություն, հաղորդում է տվել, թե Վոլոդյան ծեծել է իր ամուսնուն, հետո էլ իրեն քարշ է տվել փողոց ու փորձել է հենց փողոցում բռնաբարել:

Բռնաբարության փորձի համար քրեական գործ է հարուցվել, բայց նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ նման փորձ չի կատարվել:

Հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է, սակայն նոր քրեական գործ է հարուցվել արդեն Գրետայի նկատմամբ՝ ծանր հանցագործության մեջ մարդուն սուտ մեղադրելու համար:

Ընդհանուր իրավասության դատարանում Գրետան իրեն մեղավոր է ճանաչել: Հայտնել է, թե Վլադիմիրի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է: Նա ասել է, թե դեպքի օրը հյուրերի գնալուց հետո ամուսնուն ասել է, որ նրանց հետ չի ցանկանում այլևս ոչ մի տեսակ շփում ունենալ: Հնարավոր է՝ ամուսինն էլ հայհոյանքներ հնչեցրած լինի հյուրերի հասցեին, քանի որ նրանց ներկայությունն իրենց համար ցանկալի չի եղել:

Դրանից հետո իրենք պառկել են քնելու, երբ Վոլոդյան հետ է եկել ու ամուսնուն դուրս կանչել:

Որոշ ժամանակ հետո ինքը լսել է ամուսնու և Վոլոդյայի վիճաբանության ձայները: Դուրս է եկել, տեսել է՝ նրանք իրար հարվածներ են հասցնում: Փորձել է միջամտե, Վոլոդյան քաշքշել է իրեն, այդ ժամանակ իր տաբատի շղթան պոկվել է:

Ինքը Վոլոդյայից վրեժխնդիր լինելու համար է սուտ հաղորդում տվել, թե նա փորձել է իրեն բռնաբարել:

Ամբաստանյալը զղջացել է, ասել է, թե սուտ մատնությունը կատարել է իր նախաձեռնությամբ, ոչ ոք դրա հետ կապ չունի:

Վոլոդյան հայտնել է, թե Գրետային հրել է, որովհետև նա անընդհատ միջամտել է իր ու ամուսնու վեճին: Ինքը հրել է, որ նա հեռու մնա տղամարդկանց պարզաբանման պահին, սակայն Գրետան «պոկ չի եկել ու ամբողջ ընթացքում անկանոն շարժումներ է արել»: Երևի այդ հրմշտոցի ժամանակ է պոկվել նրա տաբատի շղթան, ինքը դա չի նկատել:

Հետո զգացել է, որ եթե չհեռանա, ամեն բան ավելի կթեժանա, նստել է մեքենա ու ընկերոջ հետ հեռացել է: Հաջորդ օրն իրեն հրավիրել են ոստիկանություն, որտեղ իմացել է, որ Գրետան հաղորդում է տվել՝ իբր ինքը փորձել է նրան բռնաբարել: Նման բան ինքը չի արել:

Ընդհանուր իրավասության դատարանը Գրետային մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, դատապարտել է 1 տարի ազատազրկման, ապա պայմանական դատապարտություն է կիրառել նրա նկատմամբ ու սահմանել է 1 տարի փորձաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում