Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է «Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) գործունեության դադարեցման մասին պայմանագրի վավերացման վերաբերյալ» օրենքը: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով Նազարբաևի մամլո ծառայությանը:
Ավելի վաղ պայմանագիրը վավերացրել էր Ղազախստանի խորհրդարանը:
ԵվրԱզԷՍ-ի գործունեության դադարելու մասին պայմանագրի նպատակն է 2015թ. հունվարի 1-ից ընկերակցության և դրա մարմինների գործունեության դադարեցումը:
ԵվրԱզԷՍ-ի գործունեության դադարելու մասին պայմանագիրը ստորագրվել է 2014թ. հոկտեմբերի 10-ին: Ընկերակցությունը 5 անդամ է ունեցել՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը:












































