Ալժիրում անհետ կորած են համարվում BP-ի նվազագույնը 32 արտասահմանցի աշխատակիցներ, որոնց պատանդ էին վերցրել ահաբեկիչները: Նրանց թվում են Ճապոնիայի 14, Մեծ Բրիտանիայի 10 քաղաքացիներ, 8 նորվեգահպատակ, հաղորդում է BBC-ն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նշել է, թե Ալժիրում տիրող իրավիճակի վերաբերյալ հարկ է սպասել վատ լուրերի:
Իր հերթին, Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան խոր ցավ է հայտնել ալժիրյան բանակի գործողությունների առնչությամբ:
Ալժիրի ռազմաօդային ուժերը ավիահարված են հասցրել ահաբեկիչներին, ինչը, ալժիրյան ԶԼՄ-ների տեղեկություններով, հանգեցրել է 35 պատանդների մահվան, որոնց թվում եղել են արտասահմանցիներ:




































