Քեթի Փերին նկարահանվել է Cover Girl-ի նոր գովազդային հոլովակում: Երգչուհին տարուց ավելի է, ինչ համագործակցում է այս դեկորատիվ կոսմետիկայի բրենդի հետ, հայտնում է Elle-ն:
Քեթի Փերին այս անգամ մասնակցել է Full Lash Bloom նոր ստվերաներկի գովազդային արշավին:
Քեթին շքեղ վարդագույն զգեստով քայլում է ծաղիկներով լի հեքիաթային թագավորությունում, որտեղ նա նման է փերու:
Չնայած որ հերոսուհին Քեթի Փերին է, ապրանքանիշի ներկայացուցիչները խաղադրույք են արել մեկ այլ կատարողի՝ Paul Louis Reeves-ի վրա, Percy Street Stomp երգով:














































