Տոնական անակնկալներն այս օրերի զբոսաշրջային ընկերությունների և ավիաընկերությունների համար գովազդի հիանալի միջոց են: Վերջին ադպիսի անակնկալն իր ուղևորներին մատուցել է Virgin Atlantic-ը՝ Microsoft-ի հետ համագործակցությամբ:
Սանտան հայտնվել է անդրատլանտյան թռիչք իրականացնող օդանավում և զարմացրել ուղևորներին նվերներով: Անակնկալը մատուցվել է դեկտեմբերի 21-ին՝ հայտնում է Mashable պորտալը:
Թռիչքի ժամանակ կազմակերպվել են մրցույթներ՝ խաղային համակարգերի և այլ սարքերի բաշխմամբ:









































